Կարևոր իրադարձություններ

Ճապոնիան կարող Է ժամանակը երկու ժամով առաջ տալ Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար. Kyodo

07 Օգոստոս, 2018 15:10
Ճապոնիան կարող Է ժամանակը երկու ժամով առաջ տալ Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար. Kyodo

Ճապոնիայի կառավարությունը քննարկում Է 2020 թվականին Տոկիոյում Օլիմպիական խաղերի անցկացման ժամանակամիջոցում ամառային ժամանակի անցնելու հնարավորությունը: Օգոստոսի 7-ին այս մասին հայտնել Է Kyodo գործակալությունը: Ընդգծվում Է, որ քննարկվում Է Խաղերի ժամանակ ժամացույցը երկու ժամով առաջ տալու հնարավորությունը:

Նշվում Է, որ երկրի իշխանություններն այս կերպ հույս ունեն թեկուզ փոքր-ինչ լուծել Տոկիոյում հյուծող ամառային տապի հարցը, որը կարող Է լուրջ խնդիրների պատճառ դառնալ թարմ օդում ելույթ ունեցող մարզիկների համար: Միեւնույն ժամանակ այս հարցի շուրջը կարծիքների միասնություն չկա. կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության եւ երկրի կառավարության առանձին անդամներ երկյուղ են հայտնել, որ ամառային ժամանակի անցումը կարող Է խառնաշփոթություն մտցնել տեղացի բնակչության տնտեսական եւ սոցիալական կյանքում: Ճապոնիան ամառային ժամանակի անցնելուց հրաժարվել Է ավելի քան 60 տարի առաջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին