Կարևոր իրադարձություններ

Բրազիլիայի Գերագույն դատարանը չեղարկեց Վենեսուելայի հետ սահմանը փակելու որոշումը

07 Օգոստոս, 2018 11:45
Բրազիլիայի Գերագույն դատարանը չեղարկեց Վենեսուելայի հետ սահմանը փակելու որոշումը

Բրազիլիայի Գերագույն դատարանի որոշմամբ՝ Վենեսուելայի հետ սահմանը վերստին բացվել է, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: «Օրինաչափ չէ փախստականների տեղավորման հետ կապված խնդիրների պատճառով գնալ «դռների փակման» պարզ ճանապարհով»,- որոշումը հրապարակել է դատավոր Ռոզա Վեբերը:

ԶԼՄ-ների տեղեկատվությամբ՝ սահմանի փակմանը, առանց այդ թեմայի շուրջ բանակցություններ անցկացնելու, դեմ է արտահայտվել նաեւ Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը: Բրազիլիայի իշխանություններն ավելի վաղ որոշում էին ընդունել փակել Վենեսուելայի հետ սահմանը՝ կապված միգրանտների թվի կտրուկ աճի հետ: ԶԼՄ-ների տվյալներով՝ օրական Վենեսուելայի մոտավորապես 500 քաղաքացիներ իրենց երկրում վատացող դրության կապակցությամբ անցնում են տնտեսական առումով ավելի բարեկեցիկ Բրազիլիայի տարածք: Արդյունքում սահմանը փակ է եղել միայն մի քանի ժամ:

 

Լրահոս

Դիտել ավելին