Կարևոր իրադարձություններ

Իսպանիայում սաստիկ շոգերի պատճառով վերջին օրերին մահացածների թիվը հասել է 6-ի

07 Օգոստոս, 2018 10:30
Իսպանիայում սաստիկ շոգերի պատճառով վերջին օրերին մահացածների թիվը հասել է 6-ի

Իսպանիայում սաստիկ շոգերի պատճառով վերջին օրերին մահացածների թիվը հասել է 6-ի: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին: Ավելի վաղ խոսվում էր 5 մահացածի մասին:

Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ 81-ամյա բնակչուհին տեղափոխվել է բժշկական հաստատություն, որտեղ բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը:

Տեղի պատկան ծառայությունները հայտնում են, որ շոգի պատճառով մահացածների հիմնական մասն անօթևաններ են:

Նախորդ շաբաթ Իսպանիայի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը 40-ից ավելի աստիճան է եղել:

 

Լրահոս

Դիտել ավելին