Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում երկվորյակ քույրերն ամուսնացել են երկվորյակ եղբայրների հետ՝ իրականացնելով իրենց երազանքը (լուսանկարներ, տեսանյութ)

06 Օգոստոս, 2018 22:23
ԱՄՆ-ում երկվորյակ քույրերն ամուսնացել են երկվորյակ եղբայրների հետ՝ իրականացնելով իրենց երազանքը (լուսանկարներ, տեսանյութ)

ԱՄՆ-ի Օհայո նահանգի Թուինսբուրգ քաղաքում անցկացվող Երկվորյակների օրվա փառատոնի ժամանակ յուրահատուկ հարսանեկան արարողություն է տեղի ունեցել. երկվորյակ քույրեր Բրիտանի և Բրիանա Դինն ամուսնացել են երկվորյակ եղբայրներ Ջոշ և Ջերեմի Սլեյերսի հետ:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, քույրերը միշտ երազել են ամուսնանալ երկվորյակ եղբայրների հետ և գեղեցիկ հարսանեկան արարողություն ունենալ:

Հատկանշական է, որ հարսանիքի օրը 32-ամյա Բրիտանին և Բրիանան ամբողջությամբ նույն տեսքն են ունեցել՝ դիմահարդարումից մինչև զգեստ և աքսեսուարներ: 34-ամյա եղբայրները նույնպես հագել են նույն կոստյումները և կոշիկները:

Նշվում է, որ նորապսակ զույգերը կապրեն նույն տանը:

 

Լրահոս

Դիտել ավելին