Կարևոր իրադարձություններ

Ստեպանենկոն թույլ չի տալիս Պետրոսյանին մտնել իր սեփական բնակարանը. Պետրոսյանի փաստաբան

06 Օգոստոս, 2018 18:48
Ստեպանենկոն թույլ չի տալիս Պետրոսյանին մտնել իր սեփական բնակարանը. Պետրոսյանի փաստաբան

Երկու հումորիստների ամուսնալուծության գործընթացին վերաբերող պատմությունը գնալով խճճվում է: Հայտնի է դարձել, որ Ելենա Ստեպանենկոն թույլ չի տալիս, որ Եվգենի Պետրոսյանը մտնի իր սեփական բնակարանը, որպեսզի ունեցվածքի գույքագրում կատարի: Այդ մասին պատմել է Պետրոսյանի փաստաբանը՝ Սերգեյ Ժորինը՝ գրում է life.ru-ն:

«Ելենա Գրիգորևնան այնպիսի դիրք է բռնել, որ ինքը պիտի թելադրի պայմանները, քանի որ հիմնական ունեցվածքը գտնվում է այնտեղ, որտեղ հիմա ինքն է ապրում: Ընդ որում, այդ բնակարանը Պետրոսյանինն է»,- նշել է փաստաբանը՝ հավելելով, որ Ստեպանենկոն տարբեր պատճառներ է բերում, որպեսզի թույլ չտա Պետրոսյանին մտնել բնակարան:

 

Լրահոս

Դիտել ավելին