Կարևոր իրադարձություններ

Արաս Օզբիլիսը վերադառնում է Հոլանդիայի առաջնություն

06 Օգոստոս, 2018 15:42
Արաս Օզբիլիսը վերադառնում է Հոլանդիայի առաջնություն

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կարիերան շարունակելու է Հոլանդիայի առաջնությունում:

 Օզբիլիսը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բեշիկթաշին», վարձավճարով տեղափոխվելու է Հոլանդիայի Բարձրագույն խմբում` Էրեդիվիզիայում հանդես եկող «Վիլլեմ II» ակումբ:

Հոլանդական ակումբի մամուլի ծառայությունը հաստատել է, որ շուտով պաշտոնապես կվարձակալի 28-ամյա ֆուտբոլիստին, իսկ այժմ լուծվում են փաստաթղթային հարցերը: Թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, Օզբիլիսի վարձակալությունը նախատեսված է լինելու 2018-19թթ. մրցաշրջանի համար:

Հիշեցնենք, որ Արաս Օզբիլիսն «Այաքսի» մարզադպրոցի սան է: «Այաքսի» գլխավոր թիմում Օզբիլիսը խաղացել է 2010-2012 թվականներին:

 

Լրահոս

Դիտել ավելին