Կարևոր իրադարձություններ

Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելն աղետալի հետևանքներ կարող է ունենալ․ Մեդվեդև

06 Օգոստոս, 2018 15:06
Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելն աղետալի հետևանքներ կարող է ունենալ․ Մեդվեդև

Վրաստանի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելը կարող է աղետալի հետևանքներ ունենալ։ Այս մասին օգոստոսի 6-ին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Դա կարող է սարսափելի հակամարտության պատճառ դառնալ։ Անհասկանալի է՝ ինչու է դա պետք»,-ասել է Մեդվեդևը։

Մեդվեդևի կարծիքով՝ 2008-ին Վրաստանի և Հարավային Օսիայի միջև զինված հակամարտությունից կարելի էր խուսափել։

«Ոչ մի անխուսափելիություն չկար»,-նշել է վարչապետը։

Հուլիսին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հաստատել է Վրաստանին ռազմաքաղաքական դաշինք ընդունելու մտադրությունը՝ կոնկրետ ժամանակ չնշելով։

 

Լրահոս

Դիտել ավելին