Կարևոր իրադարձություններ

Քարաթափում Գողթ գյուղի վերջնամասում. Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը փակ է (թարմացված)

06 Օգոստոս, 2018 12:17
Քարաթափում Գողթ գյուղի վերջնամասում. Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը փակ է (թարմացված)

Օգոստոսի 6-ին, ժամը 10:00-ից վերսկսվել են ավտոճանապարհի մաքրման աշխատանքները, որն իրականացնում են Կոտայքի ՃՇՇ-ից 3 միավոր ինժեներական տեխնիկա:

Փրկարարները տեղում իրականցում են հերթապահություն:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Օգոստոսի 5-ին, ժամը 09:45-ին դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Նյուտեխշին ՍՊԸ-ի կողմից իրականացվել են փլուզման ենթակա հատվածի պայթեցման աշխատանքներ, իսկ Կոտայքի ՃՇՇ ՍՊԸ-ի կողմից՝ ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Ժամը 09:30-ից 20:59-ը հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ տարածքում իրականացրել է հերթապահություն և օժանդակել պայթեցման աշխատանքներին:

Ժամը 20:10-ին աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն առավոտյան:

***

Օգոստոսի 4-ին, ժամը 06:28-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Գողթ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը փակ է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:

Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը և ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:

Պարզվել է, որ Գողթ գյուղ-Գեղարդի վանք տանող ավտոճանապարհին հարակից լանջից տեղի է ունեցել քարաթափում (մոտ 60 մ երկարությամբ, 10 մ լայնքով և մոտ 8 մ բարձրությամբ), ինչի հետևանքով ճանապարհը ժամանակավորապես փակ է. առկա են այլ թուլացած ժայռաբեկորներ:

Ժամը 13:55-ից մինչև 02:22-ը հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատն իրականացրել է հերթապահություն և օժանդակել փլուզման ենթակա հատվածի պայթեցման աշխատանքներին, որոնք իրականացրել է Նյուտեխշին ՍՊԸ-ն: Կոտայքի ՃՇՇ ՍՊԸ-ն իրականացրել է ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Ժամը 01:10-ին ճանապարհի մաքրման աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն առավոտյան:

 

Լրահոս

Դիտել ավելին