Կարևոր իրադարձություններ

Լարսի անցակետում որոշակի դրական փոփոխություն կա, սակայն հերթը դեռ առկա է. փոխնախարար

06 Օգոստոս, 2018 10:41
Հեղինակ՝ Արմեն Փամբուխչյան
Լարսի անցակետում որոշակի դրական փոփոխություն կա, սակայն հերթը դեռ առկա է. փոխնախարար

Լարսի անցակետում որոշակի դրական փոփոխություն կա:Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը:

Նա տեղեկացրել է, որ ռուսական հատվածում հերթը նվազել է, բեռնատարների մասով այն կազմում է 4 կմ, մարդատարների մասով՝ 7-8 կմ: «Գիշերը թողունակությունն արագացել է, սակայն, ամեն դեպքում, հերթը դեռ առկա է»,-նշել է Արմեն Փամբուխչյանը:

Ավելի վաղ նախարարի տեղակալը գրառում էր կատարել այն մասին, որ հայկականբեռնատարները օգոստոսի 5-ից արգելափակված են Լարսի անցակետում: Բեռնատարներիշարասյունը հասնում է 6-7 կիլոմետրի: Նշվում  է, որ բեռնատարների մեծ մասը տեղափոխում էշուտ փչացող պտուղ-բանջարեղեն: Խնդրին բախված գործարարներն ու վարորդները պահանջումեն պատկան մարմիններին՝ հարցին շտապ լուծում տալ, քանի որ իրենց կրած վնասները ժամժամի կրկնապատկվում են:

 

Լրահոս

Դիտել ավելին