Կարևոր իրադարձություններ

Սաուդյան Արաբիան արտաքսում է Կանադայի դեսպանին

06 Օգոստոս, 2018 11:45
Սաուդյան Արաբիան արտաքսում է Կանադայի դեսպանին

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը թագավորությունում Կանադայի դեսպանին մեկ օր Է տվել երկրից հեռանալու համար: Էր Ռիադն այս քայլին Է դիմել թագավորությունում ձերբակալված քաղաքացիական ակտիվիստուհիներին ազատ արձակելու՝ Օտտավաի կոչից հետո:

Օգոստոսի 3-ին Կանադայի արտգործնախարարությունը մտահոգություն Էր հայտնել Սաուդյան Արաբիայում քաղաքացիական ակտիվիստների ձերբակալման կապակցությամբ եւ պահանջել Էր անհապաղ ազատ արձակել նրանց: «Մենք Սաուդյան Արաբիայի իշխանություններից պահանջում ենք անհապաղ բաց թողնել նրանց եւ մարդու իրավունքների համար խաղաղ պայքարի մյուս բոլոր մասնակիցներին»,- նշված Է Twitter-ում արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ:

«Կանադայի դիրքորոշումը բացահայտ միջամտություն Է թագավորության ներքին գործերին»,- արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունից մեջբերում Է անում Մամուլի սաուդյան գոծակալությունը: Դրանում նշվում Է, որ Էր Ռիադն իր դեսպանին հետ Է կանչում կոնսուլտացիաների համար, Կանադայի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին հայտարարում Է անընդունելի անձ եւ «դադարեցնում Է առեւտրական ու ֆինանսական նոր գործառնությունները Կանադայի հետ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին