Կարևոր իրադարձություններ

Փրկարարները հայտնաբերել են «Լաստիվեր» հանգստյան գոտում կորած քաղաքացուն

05 Օգոստոս, 2018 21:00
Փրկարարները հայտնաբերել են «Լաստիվեր» հանգստյան գոտում կորած քաղաքացուն

Օգոստոսի 5-ին, ժամը 17:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ենոքավան համայնքի «Լաստիվեր» հանգստյան գոտում 15 հոգուց բաղկացած արշավախմբի անդամներից մեկը կորել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Ժամը 18:00-ի սահմաններում փրկարարները վերոնշյալ տարածքում հայտնաբերել են քաղաքացի Հ. Դ.-ին (2001 թ.):

 

Լրահոս

Դիտել ավելին