Կարևոր իրադարձություններ

Փրկարարները մեկուսացրել են գազաբալոնի արտահոսքի հետևանքով առաջացած հրդեհը

05 Օգոստոս, 2018 19:00
Փրկարարները մեկուսացրել են գազաբալոնի արտահոսքի հետևանքով առաջացած հրդեհը

Օգոստոսի 5-ին՝ ժամը 09:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 67 շենքի բնակարաններից մեկում այրվում է գազի բալոն:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի պատշգամբում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:11-ին, մարվել՝ 10:13-ին:

Այրվել են 3 կգ-անոց գազի բալոնից արտահոսած գազը և փայտե պահարանը՝ մասամբ (մոտ 1 քմ):

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

 

Լրահոս

Դիտել ավելին