Կարևոր իրադարձություններ

Լոպետեգին հերքել է, թե Մոդրիչը կարող է հեռանալ Ռեալից

05 Օգոստոս, 2018 16:20
Լոպետեգին հերքել է, թե Մոդրիչը կարող է հեռանալ Ռեալից

Ռեալի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին Չեմպիոնների միջազգային Գավաթի շրջանակում «Յուվենտուսի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (3:1) կարծիք է հայտնել թիմի կիսապաշտպան Լուկա Մոդրիչի շուրջ ստեղծված իրավիճակի մասին.

 

«Նախագահն արդեն պատասխանել է, ես ոչինչ չունեմ ավելացնելու: Մոդրիչը էքստրաօրդինար խաղացող է, մենք գրկաբաց սպասում ենք նրան: 


Անցկացրած հիանալի աշխարհի առաջնությունից հետո ես խոսել եմ նրա հետ, և մենք կտեսնենք` արդյոք նա կկարողանա՞ մասնակցել Եվրոպայի Սուպերգավաթի` օգոստոսի 15-ին կայանալիք խաղին:

Ասացի, որ տարված եմ նրա խաղով, սիրում եմ նրան, և նա գիտի դրա մասին: Նա գոհ կլինի այն առաջարկից, որը կստանա: Մոդրիչը «Ռեալի» ֆուտբոլիստ է և հետագայում ևս այդպես կլինի:

Ինձ դուր է գալիս, թե ինչպես է Մոդրիչը խաղում մեր թիմի կազմում, և մենք կանենք ամեն բան, որպեսզի դա շարունակվի»,- Լոպետեգիի խոսքերն է փոխանցում «Football Espana»-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը բանակցություններ է սկսել «Ինտերի» հետ Մոդրիչի տրանսֆերի շուրջ:

 

Լրահոս

Դիտել ավելին