Կարևոր իրադարձություններ

Նիկաբի արգելք. Դանիայում լայնորեն տարածվել է ոստիկանի և մուսուլման կնոջ գրկախառնության լուսանկարը

05 Օգոստոս, 2018 16:00
Նիկաբի արգելք. Դանիայում լայնորեն տարածվել է ոստիկանի և մուսուլման կնոջ գրկախառնության լուսանկարը

Ոստիկանի նկարը, որը Կոպենհագենում ցույցի ժամանակ գրկախառնվել է նիկաբով կնոջ հետ, այս շաբաթ դարձել է ամենատարածվածը Դանիայում: Այս մասին հայտնում է The Local-ը:

Ցույցը տեղի է ունեցել չորեքշաբթի, երբ ուժի մեջ է մտել նոր օրենքը, համաձայն որի՝ հասարակական վայրերում քաղաքացիներին արգելվում է դեմքը ծածկել:

Ցույցի ժամանակ Այախ անունով 37-ամյա կնոջը, որը չափազանց հուզված է եղել, որոշել է հանգստացնել ոստիկանության աշխատակիցը:

Գրկախառնությունը «բռնացրել է» Reuters-ի լուսանկարիչ Էնդրյու Քելլին, ինչը մեծ տարածում է գտել Politiken թերթի վեբ-կայքում: Սոցցանցի օգտատերերը ևս լայնորեն տարածել են լուսանկարը:

 

Լրահոս

Դիտել ավելին