Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայում բուսակերները հարձակվում են մսի խանութների վրա

05 Օգոստոս, 2018 12:20
Ֆրանսիայում բուսակերները հարձակվում են մսի խանութների վրա

Ֆրանսիայում բուսակերները զանգվածային ջարդ են կազմակերպել մսի խանութներում՝ մսագործներին մեղադրելով կենդանիների նկատմամբ վատ վերաբերմունքի մեջ: Ակտիվիստներն այդ կերպ մարդկանց կոչ են անում հրաժարվել մսամթերքի օգտագործումից:

Մասնավորապես, կենդանիների պաշտպանները Փարիզում վերջերս հարձակվել են մսի խանութների վրա: Նրանք կոտրել են ցուցափեղկերը, վրան լցրել արհեստական արյուն և ահաբեկող գրություններ թողել դրանց վրա: Դրանից հետո տերերը փոխել են ապակիները, սակայն խանութը առայժմ փակել են: Բուսակերները վախի մեջ են պահում նաև այլ խանութների. կազմակերպում են ակցիաներ և մսագործներին մեղադրում կենդանիների նկատմամբ վատ վերաբերմունքի մեջ:

Իրենց հերթին, մսագործները պաշտպանություն են փնտրում իշխանությունների մոտ: Նրանք նամակ են գրել Ֆրանսիայի արտգործնախարարին՝ խնդրելով դադարեցնել ջարդը: Սակայն առայժմ խանութների մոտ ցույցերը շարունակվում են, որոնք վախեցնում են հաճախորդներին:

Ուշագրավ է, որ Ֆրանսիայում ընդամենը մարդկանց 3 տոկոսն է, որ սկզբունքորեն միս չի ուտում: Այսինքն՝ այստեղ բուսակերները ամենաքիչն են՝ աշխարհի այլ երկրների համեմատ:

 

Լրահոս

Դիտել ավելին