Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման բողոքարկման դիմումը Վերաքննիչ դատարանը մինչև երեքշաբթի չի քննելու. փաստաբան

04 Օգոստոս, 2018 12:51
Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման բողոքարկման դիմումը Վերաքննիչ դատարանը մինչև երեքշաբթի չի քննելու. փաստաբան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին միացած նոր փաստաբան Հայկ Ալումյանն իր կողմից նոր բողոք կներկայացի Վերաքննիչ դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:

«Դատավարական հակառակարոդները վերջին փուլում մի շարք հարցազրույցներ են տվել և տվյալներ հայտնել, որոնք, մեր համոզմամբ, չեն համապատասխանում իրականությանը, վերլուծում ենք և պատրաստ ենք հերքել այն տեղեկությունը, ինչ լսել եք»,-ասաց նա:

Հայկ Ալումյանը նշեց, որ երեկ թյուրիմացաբար ՀՔԾ պետի կողմից տեղեկություն է հնչել, որ  այսօր է քննվելու բողոքը: «Այդպիսի բան չկա, դեռևս պաշտոնապես հայտնի չէ, թե բողոքը ով է քննելու և երբ: Երկուշաբթի օրը դեռևս դատական ակտի բողոքարկման օր է, երեքշաբթի օրվանից շուտ դժվար թե բողոքը քննվի»,-ասաց  նա և հավելեց, թե որևէ հիմք չկա ասելու՝ վարույթ չի ընդունվել:

 

Լրահոս

Դիտել ավելին