Կարևոր իրադարձություններ

Այնթափ գյուղում վագոն-տնակ է ամբողջությամբ այրվել

04 Օգոստոս, 2018 11:16
Այնթափ գյուղում վագոն-տնակ է ամբողջությամբ այրվել

Օգոստոսի 4-ին, ժամը 06:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղի 13-րդ փողոցի 10-րդ նրբանցքի սկզբնամասում այրվում է երկաթե տնակ: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից: 


Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:28-ին, մարվել՝ 08:12-ին:

Թիվ 1 տան բակում գտնվող վագոն-տնակն ամբողջությամբ (27 քմ) այրվել է:

 

Լրահոս

Դիտել ավելին