Կարևոր իրադարձություններ

Լուկաշենկոն խնդրել է բելառուս մայրերին առնվազն երեք-չորս երեխա ունենալ

03 Օգոստոս, 2018 23:50
Լուկաշենկոն խնդրել է բելառուս մայրերին առնվազն երեք-չորս երեխա ունենալ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վիտեբսկի շրջանի Միորսկի կենտրոնական հիվանդանոց այցելության ընթացքում խնդրել է երիտասարդ մայրերին առնվազն երեք-չորս երեխա ունենալ: Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով երկրի նախագահի մամուլի ծառայությանը:

Լուկաշենկոն հիվանդանոցում շփվել է երիտասարդ մայրերի հետ և նրանց նվերներ հանձնել:

«Հարկավոր է ունենալ երեք-չորս երեխա»,- դիմել է կանանց Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահն ինքը երեք երեխա ունի՝ 43-ամյա որդի Վիկտորը, 38-ամյա Դմիտրին և 13-ամյա Նիկոլայը:

 

Լրահոս

Դիտել ավելին