Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայում գալիք նախագահական ընտրությունները 71 միլիոն դոլար են գնահատվել

03 Օգոստոս, 2018 23:08
Ուկրաինայում գալիք նախագահական ընտրությունները 71 միլիոն դոլար են գնահատվել

Ուկրաինայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հաշվարկվել է, թե պետական գանձարանից որքան գումար կծախսվի 2019 թվականի մարտի 31-ին նախատեսված նախագահական ընտրություններն անցկացնելու համար։ ԿԸՀ տվյալների համաձայն՝ ծախսերը մոտ 86,9 միլիոն դոլար են կազմելու։

Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ Գերագույն ռադայի պատգամվորների ընտրությունները, որոնք տեղի են ունենալու 2019 թվականի հոկտեմբերի 27-ին, ավելի էժան են նստելու պետության վրա՝ 71,9 միլիոն դոլար։

Այսօրվա դրությամբ առնվազն 20 ժողովրդական պատգամավոր հայտարարել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում առաջադրելու մասին։

 

Լրահոս

Դիտել ավելին