Կարևոր իրադարձություններ

ԶԼՄ-ները պատմել են ծննդյան օրվա կապակցությամբ Մեգան Մարքլի ծրագրերի մասին

03 Օգոստոս, 2018 23:00
ԶԼՄ-ները պատմել են ծննդյան օրվա կապակցությամբ Մեգան Մարքլի ծրագրերի մասին

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը շաբաթ օրը կնշի իր ծննդյան 37-րդ տարեդարձը, ինչը կդառնա իր առաջին ծննդյան օրը որպես բրիտանական թագավորական ընտանիքի լիարժեք անդամ: Այդ մասին տեղեկացնում է ABC հեռուստաալիքը:

 

Իր ծննդյան օրը Մեգան Մարքլը արքայազն Հարիի հետ ներկա կգտնվի մեկ այլ զույգի պսակադրությանը: Իր ընկերոջ պսակադրությանը արքայազն Հարին ներկա կգտնվի որպես խաչեղբայր:

Նախորդ տարի իր ծննդյան տարեդարձի օրը Մեգանը Հարիի հետ մեկնել է Աֆրիկա ռոմանտիկ շրջագայության:

 

Լրահոս

Դիտել ավելին