Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    547,5
    555,5

  • RUB

    6,92
    7,42

Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում ինը մարդու դատապարտել են 101 տարվա ազատազրկման

03 Օգոստոս, 2018 22:11
Թուրքիայում ինը մարդու դատապարտել են 101 տարվա ազատազրկման

Թուրքիայի դատարանն օգոստոսի 3-ին ինը մարդու դատապարտել է 101 տարվա ազատազրկման Անկարայում 2015 թվականին իրականացված ահաբեկչական գործողությանը մասնակցության մեղադրանքով: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է «Անադոլու» գործակալությունը: Ըստ աղբյուրի՝ նրանք նաև դատապարտվել են լրացուցիչ 10.5 հազար տարվա ազատազրկման՝ «մարդու կյանքը խլելու փորձի» հոդվածով:

2015 թվականի հոկտեմբերի 10-ին Անկարայում, կենտրոնական երկաթուղային կայարան տանող կամրջի վրա որոտացել է երկու պայթյուն: Այնտեղ էին հավաքվել արհմիությունների և հասարակական կազմակերպությունների ակտիվիստներ՝ քրդական ահաբեկիչների դեմ բողոքի ակցիաներին մասնակցելու համար: Հետաքննության տվյալներով՝ պայթյուններն իրականացվել են մահապարտների կողմից: Ահաբեկչական գործողության արդյունքում, որը երկրի պատմության մեջ ամենաարյունալին էր. մահացել է 102 մարդ, ավելի քան 300-ը՝ դիմել հիվանդանոցներ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին