Կարևոր իրադարձություններ

Սյունիքի նախկին մարզպետի որդին մեղադրվում է փաստաթղթեր կեղծելու միջոցով ծառայությունից խուսափելու համար

03 Օգոստոս, 2018 20:09
Սյունիքի նախկին մարզպետի որդին մեղադրվում է փաստաթղթեր կեղծելու միջոցով ծառայությունից խուսափելու համար

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով Տրդատ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։

Որոշում է կայացվել ստացիոնար դատահոգեբուժական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին եւ միջնորդություն ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ փորձաքննությունը կատարելու նպատակով նրան բժշկական հաստատությունում տեղավորելու մասին, ինչը բավարարվել է, Aysor.am-ին տեղեկացնում են Քննչական կոմիտեից։

Տրդատ Խաչատրյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին է։

 

Լրահոս

Դիտել ավելին