Կարևոր իրադարձություններ

«Արյունաբանական կենտրոնի մասնաշենքերից մեկը մասնավորեցվել է գնահատված գնից 4 անգամ մատչելի գնով». Արսեն Թորոսյան

03 Օգոստոս, 2018 17:04
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
«Արյունաբանական կենտրոնի մասնաշենքերից մեկը մասնավորեցվել է գնահատված գնից 4 անգամ մատչելի գնով». Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հակահեղափոխության առաջամարտիկների կյանքից։

Արյունաբանական կենտրոնի մասնաշենքերից մեկը մի գեղեցիկ օր մասնավորեցվել է գնահատված գնից 4 անգամ մատչելի գնով նույն այդ հիվանդանոցի տնօրենին։

 Աճուրդները արհեստականորեն չեն կայացել, որպեսզի գինը իջեցվի մինչև իրենց ցանկալի մակարդակը։ Աճուրդներից մեկը նույնիսկ չեղյալ է արվել, քանի որ անցանկալի մասնակից է եղել՝ հանձնաժողովի անդամների «հիվանդանալու» պատճառով։

Հասցե՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի Հ.Ներսիսյան 7
Մակերես՝ 1495.4 ք/մ
Գնահատված գույքի արժեք՝ 92․799․000 ՀՀ դրամ
Վաճառքի մեկնարկային գինը՝ 69․599․000 ՀՀ դրամ
Վաճառվել է՝ 22․806․201 ՀՀ դրամ
Նախապես պլանավորված աճուրդների թիվը ՝10
Աճուրդը կայացել է 7 րդ անգամից՝ 10.08.2007թ.

Հ․Գ․ շենքում հիմա գործում է կենտրոնի հիմնական մատակարարը, որը մի շարք բժշկական ապրանքներ մատակարարում է շուկայականից մի քանի անգամ բարձր գներով։

Հ․Հ․Գ․ հակահեղափոխություն չի լինելու, իսկ մեղավորները պատժվելու են։

 

Հ․Հ․Հ․Գ․ մենք ունենալու ենք լավ առողջապահություն»։

 

Լրահոս

Դիտել ավելին