Կարևոր իրադարձություններ

Կարենը ողջ առողջ է. Աննա Հակոբյանը խոսել է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի մոր հետ

03 Օգոստոս, 2018 16:06
Հեղինակ՝ Աննա Հակոբյան
Կարենը ողջ առողջ է. Աննա Հակոբյանը խոսել է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի մոր հետ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը խոսել է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի մոր հետ և տեղեկություն փոխանցել վերջինիս վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Աննա Հակոբյանը:

«Ուրախ եմ հայտնել, որ այսօր խոսել եմ Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի մոր հետ և նրան եմ փոխանցել Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դոմինիկ Լիեգմից իմ ստացած շատ կարևոր և սպասված տեղեկությունը: Երեկ գիշեր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին, նա ողջ և առողջ է եղել։ Կարենին փոխանցվել է մոր նամակը։ Ինքը՝ Կարենը, ասել է, որ իր հետ ամեն ինչ նորմալ է»,-նշել է Աննա Հակոբյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին