Կարևոր իրադարձություններ

Դավիթ Տոնոյանը սահմանին տիրող իրավիճակի մասին

03 Օգոստոս, 2018 13:54
Դավիթ Տոնոյանը սահմանին  տիրող իրավիճակի մասին

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն արձանագրում է, որ  իրավիճակը թե՛ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, թե հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում հանգիստ է:

Նախարարն այս մասին ասաց Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում լրագրողների հետ զրույցում: 

«Թե Արցախում, թե հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատածում այս պահին հարաբերական անդորր է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է նա:

Դավիթ Տոնոյանը նաև հավաստիացրեց, որ հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգություն տեղում չեզոքացվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին