Կարևոր իրադարձություններ

Շղթայական վթար Իսակովի պողոտայում՝ բախվել է 7 ավտոմեքենա

03 Օգոստոս, 2018 13:00
Շղթայական վթար Իսակովի պողոտայում՝ բախվել է 7 ավտոմեքենա

Այսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Ford Transit մակնիշի 35 RՍ 348 համարանիշի, Nissan March մակնիշի 35 ԼR 125 համարանիշի, Opel Astra մակնիշի 35 NG 647 համարանիշի, Mercedes մակնիշի 34 ZS 271 համարանիշի, BMW X5 մակնիշի 10 TM 100 համարանիշի, Toyota Land Cruiser մակնիշի 090 ԼA 01 համարանիշի և Mercedes մակնիշի 07 CL 077 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Ռոսգոստրախ», «Ինգո Արմենիա» և «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է ճանապարհին թափված հողը, ու վարորդներն ընկել են սահքի մեջ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ 

 

Լրահոս

Դիտել ավելին