Կարևոր իրադարձություններ

Շատ լավ կլինի, որ Թրամփ-Ռոհանի հանդիպումը ՀՀ-ում կայանա. Արման Նավասարդյան

03 Օգոստոս, 2018 12:44
Շատ լավ կլինի, որ Թրամփ-Ռոհանի հանդիպումը ՀՀ-ում կայանա. Արման Նավասարդյան

Լրագրողների հետ հանդիպմանը   ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը ասաց, որ բանակցություններ են ընթանում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման վերաբերյալ, շատ լավ կլինի, որ Հայաստանը պաշտոնապես դիմի Վաշինգտոնին և Թեհրանին, առաջարկելով, համաձայնության դեպքում հանդիպումը կազմակերպել Երևանում: 

«Ամենայն հավանականությամբ, հանդիպումը կկայանա»,- ասաց նա՝ նշելով, որ Հայաստանը հանդիպման վայր դարձնելը կունենա դրական հետևանքներ:

Արման Նավասարդյանի պարզաբանեց, որ առ այսօր Երևանը որևէ նման բան չի նախաձեռնել: «Ես չեմ բացառում, որ Բաքուն էլ ցանկանա նույն բանը անել՝ չնայած Իրանը կնախընտրեր Հայաստանը: Վրաստանի խնդիրը կա, էլ չեմ ասում՝ Եվրոպան, Շվեյցարիան: Բայց կարծում եմ՝ այս հարցը պետք է բարձրացնել, համոզել, որ երկու կողմերի համար էլ դա կլինի փոխշահավետ:

 Հայաստանը հանդես կգա որպես փոքր երկիր, որպես կապող օղակ, ինչը, կարծում եմ, պետք է դառնա Հայաստանի դիվանագիտության քվինտ էսենցիան»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին