Կարևոր իրադարձություններ

Ճնշումներ չկան. Թուրքիայի կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները հերքում են․ նրանց մեջ է նաև Աթեշյանը

03 Օգոստոս, 2018 00:09
Ճնշումներ չկան. Թուրքիայի կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները հերքում են․ նրանց մեջ է նաև Աթեշյանը

ուրքիայի կրոնական փոքրամասնությունների առաջնորդների և ներկայացուցիչները հայտարարություն են տարածել, որով հերքում են «Թուրքիայում այլ կրոն դավանողների նկատմամբ ճնշումների մասին պնդումները»։

Հայտարարությունը ստորագրողները նշել են, որ իրենք որպես Թուրքիայում դարեր շարունակ բնակվող կրոնական համայնքների հոգևոր և վարչական ղեկավարներ (հիմնադրամների կառավարիչներ) ազատորեն դավանում են իրենց կրոնը՝ ըստ իրենց ավանդույթների, իսկ ճնշումների մասին պնդումները կամ նման ակնարկ պարունակող հայտարարություններն անհիմն են։

Հայտարարության մեջ նշվել է, որ նախկինում եղած դժվարությունները ժամանակի ընթացքում լուծվել են։

«Պետական հաստատությունների հետ մշտական խորհրդակցություններ ենք կատարում այն խնդիրների շուրջ, որոնք ցանկանում ենք լուծել»,-նշվել է հայտարարության մեջ։

Հայ համայնքի ներկայացուցիչներից հայտարարության տակ ստորագրել են Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Հայ կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Լևոն Զեքիյանը, Գետիկփաշայի հայ բողոքական եկեղեցու և դպրոցի հիմնադրամի հոգևոր ղեկավար հովիվ Գրիգոր Աղաբալօղլուն, Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն, Ս․ Հակոբ հայ կաթոլիկ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Բերնարդ Սարըբայը:

Ստորագրողների թվում են եղել նաև Հույն ուղղափառ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոս Առաջինը, Թուրքիայի րաբունապետ Իսակ Հալևան։

 

Աղբյուր`    Ermenihaber.am
 

Լրահոս

Դիտել ավելին