Կարևոր իրադարձություններ

Բնակարանագողերի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են ատրճանակ, կոնյակներ, արծաթե իրեր (տեսանյութ)

02 Օգոստոս, 2018 20:41
Բնակարանագողերի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են ատրճանակ, կոնյակներ, արծաթե իրեր (տեսանյութ)

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Նոր Խարբերդի բնակիչ, 28-ամյա Կորոտկինը և Երևանի բնակիչ, 35-ամյա Պետրոս Մինասյանը մայրաքաղաքի Հալաբյան փողոցի մի բնակարանից գողություն են կատարել:

Ոստիկանությունից հայտնում են, որ տեղեկություն կար նաև, որ Մինասյանի վարած մեքենայում ապօրինի զենք է պահվում: Հուլիսի 31-ին, գողության դեպքից րոպեներ անց, երկուսն էլ, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին:
Բաժին է հրավիրվել նաև բնակարանատերն ու հաղորդում տվել:

Ոստիկանության Արաբկիրի և Մաշտոցի բաժինների, նաև տարածքային քննչական բաժնի ծառայողները համատեղ միջոցառումներ են ձեռնարկել: Դատարանի որոշմամբ խուզարկվել է Պետրոս Մինասյանի վարած «ՎԱԶ-2109» մակնիշի մեքենան: Հայտնաբերվել և առգրավվել են մեկ ատրճանակ՝ լիցքավորված յոթ փամփուշտով, նաև՝ տարատեսակ ոսկեգույն զարդեր, կոնյակներ ու վիսկի, արծաթե սպասք, բանալիներ, դռան փական, փական բացելու մետաղյա հարմարանքներ:

 

 
Հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաձգաբանական փործաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին