Կարևոր իրադարձություններ

Հայաստանն ու ԱՄԷ-ն նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը

02 Օգոստոս, 2018 19:25
Հայաստանն ու ԱՄԷ-ն նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը

Օգոստոսի 2-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Շեյխ Աբդալլահ Բին Զայեդ Ալ Նահյանը նամակներ փոխանակեցին՝ Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Հայաստանի արտգործնախարարն իր ուղերձում գոհունակությամբ նշում է, որ անցած երկու տասնամյակների ընթացքում Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև հաստատվել են փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված միջպետական հարաբերություններ, և համոզմունք է հայտնում, որ համատեղ ջանքերով հնարավոր է խորացնել հայ-էմիրաթական օրակարգը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ նոր և գործնական նախաձեռնություններով ի շահ երկու բարեկամ ժողովուրդների:

ԱՄԷ արտգործնախարարն իր ուղերձում նշում է, որ ամուր բարեկամությունն է կապում երկու երկրների ժողովուրդներին բոլոր բնագավառներում և հույս է հայտնում, որ Հայաստանի և ԱՄԷ միջև առկա բարեկամական կապերն ավելի կամրապնդվեն և կզարգանան ի շահ միասնական բարօրության։

 

Լրահոս

Դիտել ավելին