Կարևոր իրադարձություններ

Արքայազն Ջորջը ամենաոճային բրիտանացիների ցանկում առաջ է անցել հորից

02 Օգոստոս, 2018 19:07
Արքայազն Ջորջը ամենաոճային բրիտանացիների ցանկում առաջ է անցել հորից

Բրիտանիայի արքայազն Ջորջը՝ Եղիսաբեթ Երկրորդի ծոռը, ընդգրկվել է Tatler ամսագրի վարկածով Մեծ Բրիտանիայի ամենաոճային մարդկանց ցուցակում: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:

Վարկանիշային աղյուսակի մրցավարական խմբի պնդմամբ՝ արքայազնը նկատվել է իր յուրահատուկ ոճով, որը հիշեցնում է Ալան Միլնի «Վինի Թուխը և ամեն, ամեն ինչ» հեքիաթի պատանի Քրիստոֆեր Ռոբինին:

 
 
Реклама 12

Ամսագրի ցանկում նշված են նաև թագուհի Եղիսաբեթ II-ը, Քեյթ Միդլթոնը և Մեգան Մարքլը: Ոչ Ջորջի հայրը՝ արքայազն Ուիլյամը, ոչ էլ նրա հորեղբայրը`Հարրին, Tatler-ի վարկանիշային աղյուսակում չկան:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին