Կարևոր իրադարձություններ

10 աշակերտի համար պետք է ստեղծվեն նույն պայմանները, այս տարբերությունը բերում է որակի կորստի. ԱՀ ԿԳ նախարար

02 Օգոստոս, 2018 15:05
10 աշակերտի համար պետք է ստեղծվեն նույն պայմանները, այս տարբերությունը բերում է որակի կորստի. ԱՀ ԿԳ նախարար

Արցախում 216 դպրոց կա, մոտավորապես 23500 աշակերտ։ Կա դպրոց, որտեղ 5 աշակերտ է սովորում, կա դպրոց, որտեղ 1500 աշակերտ է սովորում, ամեն 10 աշակերտի համար պետք է ստեղծվեն նույն պայմանները, այս տարբերությունը բերում է որակի կորստի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը: Նա Երևանում մասնակցում էր համահայկական կրթական համաժողովին:

«Արցախում շատ դպրոցներ կան, որտեղ երեխաների թիվը չի անցնում 20-ից, սա լուրջ խնդիր է որակյալ կրթություն ունենալու համար։ Բոլոր լուծումները, որոնք եղել են մինչ այսօր, մասնակի են հարթել խնդիրը, այսօր մենք պետք է կարողանանք այնպիսի լուծում գտնել, որը մեզ հնարավորություն կտա և՛ արդյունավետ օգտագործել մեր ռեսուրսները, և՛ կարողանալ բոլոր երեխաների համար ապահովել մատչելի ու որակյալ կրթություն։ Գիտեք՝ մենք միացել ենք Բոլոնյան գործընթացին, բայց այդ գործընթացի բոլոր սկզբունքները կիրառելի չեն Արցախում՝ հաշվի առնելով առանձնահատկությունները, քանի որ մեր դպրոցները նաև անվտանգության խնդիր են լուծում»,-մանրամասնեց նախարարը:

Նա շեշտեց, որ ակնհայտ է, որ թե՛ ՀՀ-ում, թե՛ ԱՀ-ում էլ կրթական համակարգի բարեփոխումների անհրաժեշտություն կա, Արցախի Հանրապետությունը առաջնորդվում է նույն իրավական կարգավորումներով, սկզբունքներով, ինչ ՀՀ-ում, և Արցախի կրթական քաղաքականությունը մեծապես կախված է նաև Հայաստանում իրականացվող քաղաքականությունից

 

Լրահոս

Դիտել ավելին