Կարևոր իրադարձություններ

ՀՔԾ պետը պարզաբանում է՝ ինչու է Ռոբերտ Քոչարյանը հարցաքննության կանչվել վկայի կարգավիճակում, բայց անմիջապես ներգրավվել, որպես մեղադրյալ

02 Օգոստոս, 2018 13:18
ՀՔԾ պետը պարզաբանում է՝ ինչու է Ռոբերտ Քոչարյանը   հարցաքննության կանչվել վկայի կարգավիճակում,  բայց անմիջապես ներգրավվել, որպես մեղադրյալ

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը մեկնաբանում է, թե ինչու են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հրավիրել որպես վկա, բայց հարցաքննել մեղադրյալի կարգավիճակում:

Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՔԾ պետը պարզաբանեց, որ դա կապված է եղել նոր ապացույցներ ձեռք բերելու հետ, որոնց պարագայում հարցաքննության կանչվածի իրավունքների խախտում կլիներ, եթե նա հարցաքննվեր որպես վկա: «Քրեական դատավարությունը դինամիկ գործընթաց է, այսինքն՝ ապացույցների ձեռք բերումը տեղի է ունենում անընդհատ՝ ամեն օր, ամեն ժամ, կուզեք ամեն վայրկյան: Անձի կարգավիճակը գնահատվում է այդ ապացույցների համակցության հիման վրա: Ենթադրենք այսօր անձին մեղադրանք առաջադրելու համար չկա ապացույցների բավարար համակցություն, մեկ ժամ անց որոշակի ապացույցներ ձեռք բերելուց հետո վարույթ իրականացնող մարմինը գալիս է այն եզրահանգման, որ ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար է անձին մեղադրյալի կարգավիճակ տալու համար»,-ասաց պաշտոնյան:

Հարցին ի պատասխան, թե ինչու մինչև հարցաքննության գնալը Ռոբերտ Քոչարյանին չի ծանուցվել այդ մասին, Սասուն Խաչատրյանն ասաց. «Նման կարգ գոյություն չունի, այստեղ որևէ խախտում չկա: Անմիջապես, երբ պետք էր քննչական գործողություն կատարվեր, նրան ծանուցվել է, որ նա ունի մեղադրյալի կարգավիճակ, հակառակ դեպքում, եթե նա հարցաքննվեր որպես վկա, կլիներ խախտում»:

 

Լրահոս

Դիտել ավելին