Կարևոր իրադարձություններ

Որքան է դատավորի կողմից ստացված` թույլատրելի չհամարվող նվերը

02 Օգոստոս, 2018 12:07
Որքան է դատավորի կողմից ստացված` թույլատրելի չհամարվող նվերը

«Դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծով ակնկալվում է կարգավորել դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու և դրա հետագա տնօրինման գործընթացը:

Արդարադատության նախարար, «Ելք» դաշինքով պաշտոնը ստանձնած Արտակ Զեյնալյանը ժամանակավոր, համաձայնության կառավարության հավանությանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է սահմանել դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերը հանձնելու կարգը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչու են դատավորի և նախարարի համար երկու տարբեր կարգավորումներ սահմանվում: Զեյնալյանը նշեց, որ դրանք նախատեսված են կոնկրետ օրենքով, և Կառավարության՝ օրենքից բխող որոշում պետք  է լինի:

«Մենք չենք կարող տարբեր օրենքներով նախատեսված իրավակարգավորումները հիմնավորել նույն օրենքով»,- ասաց նա:

Իսկ թե բարձրաստիճան պաշտոնյաները ինչ նվերներ կարող են ստանալ, և ինչը թույլատրելի չէ, Արտակ Զեյնալյանը նշեց, որ եզրույթը հստակ սահմանված է: «Նվեր հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի դատավոր չհանդիսացող այլ անձի: Իսկ թույլատրելի է համարվում այն նվերը, որը սովորաբար կարող էր նվիրել, եթե չլիներ դատավոր լինելու հանգամանքը»,- ասաց նա:

Ըստ Զեյնալյանի՝ 100 000 դրամից ավելի չի կարող արժենալ նվերը միանգամյա և 400 000-ից ավելի՝ տարվա կտրվածքով: «Եթե գերազանցում է այդ գումարը՝ պետք  է վերադարձվի, եթե հնարավոր չէ վերադարձնել՝ պետք է նվիրի պետական գույքի կոմիտեին»,- ասաց նա

 

Լրահոս

Դիտել ավելին