Կարևոր իրադարձություններ

Իրավապահները բավարարել են Ռոբերտ Քոչարյանի խնդրանքը. ինչո՞վ է նա զբաղվում «Երեւան կենտրոն» ՔԿՀ-ում. «Ժողովուրդ»

02 Օգոստոս, 2018 09:39
Իրավապահները բավարարել են Ռոբերտ Քոչարյանի խնդրանքը. ինչո՞վ է նա զբաղվում «Երեւան կենտրոն» ՔԿՀ-ում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մոտ մեկ շաբաթ է՝ որպես մեղադրյալ գտնվում է կալանքի տակ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Քոչարյանը պահվում է «Երեւան կենտրոն» ՔԿՀ-ում, որը հանրությանը հայտնի է «ԿԳԲ-ի պադվալ» անվամբ:

Ուշագրավն այն է, որ մինչ օրս կալանավորված հայտնի պաշտոնյաները եւս տարվել են այնտեղ: Իսկ ՀՀ երկրորդ նախագահի դեպքում իրավիճակը այլ է: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Քոչարյանը խնդրել է, որ եթե իրեն կալանավորեն, ապա տեղափոխեն այնպիսի խուց, որտեղ որեւէ այլ անձ չլինի, եւ նա ցանկանում է այդ խցում մենակ մնալ:

Ըստ էության նրա՝ նախկին նախագահ լինելու գործոնն էլ պատճառ է դարձել, որ իրավապահները բավարարել են խնդրանքը: Մինչ այդ, Քոչարյանի պաշտպանները հայտարարել են, թե նա հարմարվել է այնտեղի պայմաններին, զբաղվում է սպորտով, նաեւ շարունակում է գիրք գրելը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին