Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485

  • EUR

    554,5
    562,5

  • RUB

    7,25
    7,5

Կարևոր իրադարձություններ

Ինչու են դիվանագիտական անձնագրերը հետ վերցրել նաև հոգևորականներից. Մայր Աթոռից հրահանգի հետքերով. «Ժողովուրդ»

02 Օգոստոս, 2018 09:30
Ինչու են դիվանագիտական անձնագրերը հետ վերցրել նաև հոգևորականներից. Մայր Աթոռից հրահանգի հետքերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 31-ից անվավեր են ճանաչվել Հայաստանի Հանրապետության բոլոր նախկին պաշտոնյաների դիվանագիտական անձնագրերը: Հետաքրքիրն այն է, որ խոսքը վերաբերել է նաեւ բարձրաստիճան հոգեւորականներին, որոնց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից դեռեւս հուլիսի 25-ին հրահանգ է եղել վերադարձնել դիվանագիտական անձնագրերը: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին եւս այդպիսի հրահանգ է տրվել Մայր Աթոռից, սակայն չի մեկնաբանվել, թե ինչու: «Մայր Աթոռից են ասել, որ արտգործնախարարությունը պահանջում է մեր անձնագրերը: Հուլիսի 25-ին եմ այդ մասին տեղեկացել, իսկ չեղարկման մասին էլ` երեկ»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց նա: Մեր դիտարկմանը` ինչպես են վերաբերվում այդ որոշմանը, Աջապահյանն ասաց. «Թող սպասեին, 8 ամիս հետո կավարտվեր դիվանագիտական անձնագրի ժամկետը, չէինք տա, կասեին` չեն տալիս, այլեւս արտոնյալ չպետք է լինեք: Պարզվում է` մենք արտոնյալ ենք եղել, չենք իմացել»:

Ընդգծենք, որ դիվանագիտական անձնագրեր շնորհելը սահմանված է օրենքով, եւ հստակ ամրագրված է, թե որ պաշտոնյաները եւ նրանց հետ փոխկապակցված որ անձանց է տրվում: Սակայն գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանը դիվանագիտական անձնագրեր շռայլել է շատերին: Նախկին պաշտոնյաներից շատերը մինչ այժմ էլ ունեն այդ անձնագրից: Ընդ որում, համառ տեսակետ կա, որ նոր կառավարությունը նախկին պաշտոնյաների դիվանագիտական անձնագրերն անվավեր է ճանաչել, որպեսզի նրանք հնարավորություն չունենան անարգել լքել երկիրը՝ կոռուպցիոն բացահայտումների, մարտի 1-ի գործի վերաբացման ֆոնին ճողոպրելով պատասխանատվությունից»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին