Կարևոր իրադարձություններ

Facebook-ը և Instagram-ը կօգնեն վերահսկել սոցիալական ցանցերում անցկացրած ժամանակը

01 Օգոստոս, 2018 18:53
Facebook-ը և Instagram-ը կօգնեն վերահսկել սոցիալական ցանցերում անցկացրած ժամանակը

Facebook և Instagram սոցցանցերը նոր գործիքներ են ներկայացրել, որոնք թույլ կտան օգտատերերին իմանալ այդ հարթակներում անցկացրած ժամանակի մասին ու վերահսկել այն: Այս մասին ասվում է սոցցանցերի ներկայացուցիչների համատեղ հայտարարությունում, տեղեկացնում է CNN-ը:

«Այսօր մենք հայտարարում ենք նոր գործիքների մասին, որոնք կօգնեն մարդկանց վերահսկել Facebook-ում և Instagram-ում անցկացրած ժամանակը. ակտիվության պանել, ամենօրյա հիշեցում և ծանուցումների քանակը սահմանափակելու նոր միջոց», - ասվում է Facebook-ի և Instagram-ի ներկայացուցիչներ Ամիտ Ռենեյդիվի և Դևիդ Գինզբերգի համատեղ հայտարարությունում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ակտիվության պանելում օգտատերերը կկարողանան տեսնել՝ միջինում ինչքան ժամանակ են իրենք անցկացնում որևէ սարքով այս կամ այն հավելվածում: Նաև հնարավոր կլինի օգտվել ամենօրյա հիշեցման ծառայությունից, որը կակտիվանա նշված սահմանաչափն անցնելու ժամանակ:

Բացի այդ, համապատասխան կարգավորումների միջոցով հարավոր կլինի ժամանակավորապես անջատել ծանուցումները:

Սոցցանցերի ներկայացուցիչները նաև նշել են, որ նոր գործառույթները մշակվել են գիտնականների, փորձագետների և հոգեկան առողջության ոլորտի կազմակերպությունների հետ՝ հիմնվելով ընկերության լայնածավալ հետազոտությունների և «հետադարձ կապի» վրա:

Ենթադրվում է, որ այս փոփոխությունները կօգնեն մարդկանց ավելի լավ վերահսկել սոցցանցերում անցկացրած ժամանակը:

 

Լրահոս

Դիտել ավելին