Կարևոր իրադարձություններ

Շումախերի կինը «Ռեալ»-ի նախագահից շքեղ առանձնատուն է գնել

24 Հուլիս, 2018 21:22
Շումախերի կինը «Ռեալ»-ի նախագահից շքեղ առանձնատուն է գնել

Ֆորմուլա 1-ի լեգենդար մրցարշավորդ Միխայիլ Շումախերի կինը՝ Կորինան, Մադրիդի «Ռեալ»-ի նախագահից գնել է Մայորկայում գտնվող նրա շքեղ առանձնատունը: Առանձնատան արժեքը եղել է 30 մլն. եվրո՝ տեղեկացնում է Bild-ը:

Էլիտար առանձնատան տարածքը 15 հազար քառ.մ է: Այն ունի երկու լողավազան, ուղղաթիռի վայրէջքուղի և տեսարան դեպի ծով:

 

«Ռեալ»-ի նախագահը առանձնատունը գնել էր 2007թ. և պարբերաբար լինում էր այնտեղ մինչև 2012թ. կնոջ մահը: Անցյալ տարի նա որոշեց առանձնատունը վաճառքի հանել:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին