Կարևոր իրադարձություններ

Թուրքիան եւ Հոլանդիան փորձում են կարգավորել լարված հարաբերությունները

23 Հուլիս, 2018 12:34
Թուրքիան եւ Հոլանդիան փորձում են կարգավորել լարված հարաբերությունները

Թուրքիան եւ Հոլանդիան  որոշել են կարգավորել երկկողմ լարված հարաբերությունները։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։

Վերջինիս խոսքերով՝ նման պայմանավորվածություն ձեռք է բերվել ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի շրջանակներում։ Չավուշօղլուն հանդիպել է Հոլանդիայի արտգործնախարար Սթեֆ Բլոքի հետ։  Ermenihaber-ի փոխանցմամբ, ըստ Չավուշօղլուի՝ իր հոլանդացի գործընկերը նամակ է փոխանցել, որտեղ պատրաստակամություն է հայտնել երկկողմ հարաբերությունների կարգավորման համար։

Որոշ ժամանակ անց  երկու արտգործնախարարների միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել, որի ընթացքում կողմերը վերահաստատել են հարաբերությունները կարգավորելու  իրենց ցանկությունը:

Որոշում է կայացվել առաջիկայում հանդիպում կազմակերպել եւ հանդես գալ համատեղ հայտարարությամբ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ կարճ ժամանակում  նշանակել դեսպաններին, որոնք հետ էին կանչվել։

Հիշեցնենք, որ 2017-ի մարտի սկզբին Հոլանդիայում բնակվող թուրք ընտրողների հետ հանդիպման նպատակով այդ երկիր էին մեկնել թուրք նախարարների Մեւլութ Չավուշօղլուն եւ Ֆաթմա Քայան: Սակայն նրանց թույլ չէր տրվել անգամ վայրէջք կատարել երկրի տարածքում: Նախարարների այցի նպատակն էր ապրիլին Թուրքիայում անցկացված սահմանադրական հանրաքվեից առաջ հանդիպելՀոլանդիայում բնակվող թուրք ընտրողների հետ: Ավելի ուշ ցամաքային ճանապարհով Հոլանդիա մուտք գործած Քայան արտաքսվել էր երկրից:

 

Լրահոս

Դիտել ավելին