Կարևոր իրադարձություններ

Վիետնամում ջրհեղեղի ու սողանքների պատճառով մահացածների թիվը հասել է 20-ի

22 Հուլիս, 2018 19:40
Վիետնամում ջրհեղեղի ու սողանքների պատճառով մահացածների թիվը հասել է 20-ի

Վյետնամում «Սոն Տին» փոթորիկի հետևանքով առաջացած ջրհեղեղի ու սողանքների պատճառով մահացածների թիվը հասել է 20-ի, տուժած քաղաքացիների թիվը 14-ն է, ևս 16 մարդ համարվում է անհետ կորած, այս մասին հայտնում է VnExpress-ը։

Ավելի վաղ հաղորդվել էր 10 զոհի մասին, 12 մարդ համարվում էին անհետ կորած։

Փոթորիկի հետևանքով սկսված ջրհեղեղները բազմաթիվ տների ավերման պատճառ են դարձել երկրի հյուսիսային Յենբայ, Շոնլա և Կուանգնին նահանգներում, ինչպես նաև կենտրոնական երկու նահանգում՝ Տխանխոայում և Նգեանում։ Հայտնի է, որ ջրի տակ են մնացել շուրջ 80 000 հա բրնձի դաշտեր, սողանքները կաթվածահար են արել երթևեկությունը ավտոճանապարհներին։

Լրատվամիջոցը հաղորդում է, որ ամենից շատ տուժել է Յենբայ նահանգը, որտեղ ավերվել է շուրջ 600 տուն, վնասվել են արդյունաբերական և էներգտիկ տասնյակ կառույցներ։ Միայն այս նահանգում ջրհեղեղները 10 մարդու կյանք են խլել։ 

Մարդկանց օգնելու նպատակով իշխանություններն այս տարածքներ են ուղղորդել ավելի քան 6500 զինծառայողի։ 

 

Լրահոս

Դիտել ավելին