Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին նետվել է Երևանի Հաղթանակի կամրջից

22 Հուլիս, 2018 14:36
Քաղաքացին նետվել է Երևանի Հաղթանակի կամրջից

Հուլիսի 22-ին, ժամը 12:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նետվել է Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: 

Փրկարարները Հ. Հ.-ին (1934 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

 

Լրահոս

Դիտել ավելին