Կարևոր իրադարձություններ

Քլինթոնը քննադատել է Թրամփին «ռուսական միջամտության» համար

22 Հուլիս, 2018 12:40
Քլինթոնը քննադատել է Թրամփին «ռուսական միջամտության» համար

ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը իրեն վճռական է պահել «Ռուսաստանի միջամտության» հարցում: Այս մասին հաղորդում է The Hill-ը:

Քլինթոնի կարծիքով՝ Թրամփի խոսքերը, թե Ռուսաստանը չի միջամտել ամերիկյան ընտրություններին, «տագնապալի են»:

Քլինթոնը նաև հավելել է, որ չի հասկանում՝ ինչո՞ւ Թրամփը «հանդես չի գալիս ի պաշտպանություն իր երկրի»:

Քլինթոնն ընդգծել է, որ Պուտինի և Թրամփի բանակցությունների իրական արդյունքը «մեծ գաղտնիք է»:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին