Կարևոր իրադարձություններ

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը կալանել է 1,6 տոննա կոկաինով զբոսանավ

22 Հուլիս, 2018 12:20
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը կալանել է 1,6 տոննա կոկաինով զբոսանավ

Մեծ Բրիտանիայի սահմանապահները երկրի ափերի մոտ կալանել են զբոսանավ, որում եղել է 1,6 տոննա կոկաին: Նավը կալանվել է Կոռնուոլ կոմսության ափերին կատարված ռեյդի ժամանակ, թմրանյութի տեղափոխման կասկածանքով ձերբակալվել են Նիդեռլանդների քաղաքացիներ:

59-ամյա Մարտեն Փիթերսը և 44-ամյա Էմիլ Շոմեյքերը դատարանի առջև կկանգնեն օգոստոսի 20-ին՝ հաղորդում է Euronews հեռուստաալիքը:

Այս մասին հայտնել է հանցավորության դեմ պայքարի հետաքննությունների ազգային գործակալության բաժնի ղեկավար Էնդրյու Քուինը:

Թմրանյութերի խմբաքանակը վերջին տարիներին խոշորագույնն է երկրում:

 

Լրահոս

Դիտել ավելին