Կարևոր իրադարձություններ

Իրավապահները դեռ նոր են մեղադրանք առաջադրել, համոզված եմ, որ իրենց աշխատանքը պատշաճ կանեն. Ն. Փաշինյանը՝ Մ. Հարությունյանին գտնելու մասին

20 Հուլիս, 2018 15:40
 Իրավապահները դեռ նոր են մեղադրանք առաջադրել, համոզված եմ, որ իրենց աշխատանքը պատշաճ կանեն. Ն. Փաշինյանը՝ Մ. Հարությունյանին գտնելու մասին

Ես ասել եմ, որ ցավում եմ, որ մեր իրավապահ մարմիններն իրենց առաջ խնդիր են դրել ինձ հայտնաբերելու և չեն կարողացել: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 2008 թվականից հետո մի քանի տարի իր՝ ընդհատակում գտնվելու փաստին: Նա կարծում է, որ ժամանակին իրեն չգտնելու հիմքերից մեկը եղել է «Երկրի հակառակ կողմը» հոդվածաշարը:

«Կարծում եմ՝ իրավապահ մարմինների աշխատակիցները, կարդալով իմ «Երկրի հակառակ կողմը» հոդվածաշարը, հավատացել են, որ ես իսկապես Հայաստանի տարածքից դուրս էի գտնվում: Դրա մասին վկայող պաշտոնական փաստաթղթեր ի հայտ են եկել դեռևս 2010 թվականին, երբ դատական պրոցես կար ինձ հետ կապված»,-ասաց նա:

Վարչապետը, արձագանքելով դիտարկմանը, որ այն ժամանակ իրեն հեշտ էր գտնելը, բայց իրավապահները չեն կարողացել, ասաց. «Ո՞նց էր հեշտ գտնելը, որ հեշտ լիներ՝ կգտնեին»:

Հարցին, հիմա ինչո՞ւ է դժվար գտնել ու բերել հարցաքննության «Մարտի 1»-ի գործով անցնող պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ինչ վերաբերում է Միքայել Հարությունյանին՝ իրավապահները դեռ նոր են իրեն մեղադրանք առաջադրել, և որքան գիտեմ, ես մանրամասներին տեղյակ չեմ՝ հայտնաբերելու ուղղությամբ ինչ է արվում, բայց համոզված եմ, որ իրենց աշխատանքը պատշաճ կանեն»:

 

Լրահոս

Դիտել ավելին