Կարևոր իրադարձություններ

ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչը վարչապետի հետ հանդիպմանը ողջունել է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ իշխանությունների ձեռնարկած քայլերը

19 Հուլիս, 2018 20:23
ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչը վարչապետի հետ հանդիպմանը ողջունել է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ իշխանությունների ձեռնարկած քայլերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ Պաոլա Սևերինոյին:

Վարչապետը կարևորել է ԵԱՀԿ-ի հետ համագործակցության հետագա զարգացումը տարբեր հարթություններում, այդ թվում՝ հակակոռուպցիոն ոլորտում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության առաջնահերթություններից մեկն է և այդ ուղղությամբ գործադիրը հաստատակամորեն շարունակելու է հետևողական քայլերը: Միաժամանակ, վարչապետը հավելել է, որ Հայաստանն այս ոլորտում անհրաժեշտ է համարում միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակումն ու վերջիններիս կողմից հնարավոր օժանդակությունը:

Պաոլա Սևերինոն ողջունել է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումները և համոզմունք հայտնել, որ դրանք կլինեն արդյունավետ:

Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է ակտիվ համագործակցության ՀՀ կառավարության, այդ թվում արդարադատության նախարարության հետ՝ հակակոռուպցիոն ոլորտում բարեփոխումների իրականացմանն օժանդակություն ցուցաբերելու նպատակով:

Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ նախատեսվող բարեփոխումները կնպաստեն կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ինչն էլ իր հերթին կխթանի  բիզնես միջավայրի բարելավումն ու արտաքին ներդրումների ներգրավումը:

 

Լրահոս

Դիտել ավելին