Աշոտ Ասատրյանի հրապարակումը.
«Ուրեմն, այ սեփական կարծիք չունեցող անձիք, դուք մի օր կործանելու եք այս ամբողջ երկրագունդը:
Ժամանակին ինձ կոտորում էի, որ սփյուռքից եկած մեր հարգելի հայրենակիցները թող ցույցերին հետևեն հարթակի դիմացից, ոչ թե ելույթներ ունենան, քանի որ նշված անձիք ծանոթ են Հայաստանին զուտ սփյուռքի տեսանկյունից: Այդ ժամանակ դե պարզ է, որ սեփական գանգի մեջ գտնվող զանգվածը չէիք կարողանում աշխատացնել ու կրկին վրա էիք տալիս՝ մի խանգարեք, մի պառակտեք, մենք ու մեր սփյուռքը… Հիմա դրել Արսինե Խանջյանի միսն եք ծամում, որ մարդը ցանկանում է Հայաստանում բարելավել ԼԳԲՏ համայնքի իրավունքները: Ախր այս ամենի մասին ասում էինք: Մտածել չեք սիրում, գոնե հիշողություն ունեցեք, որ մյուս անգամ կրկին ջրից դուրս չգաք, ընկնեք կրակի մեջ:
Ցանկացած իշխանության թշնամին զոմբիացած ժողովուրդն է, բարեկամը՝ քննադատող ու խորհուրդ տվող հասարակությունը: Իսկ իրականում դեռ ոչ մեկից հիասթափվել պետք չի»: