Կարևոր իրադարձություններ

Ձմերուկի փառատոն Երևանում

19 Հուլիս, 2018 16:36
Ձմերուկի փառատոն Երևանում

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում հուլիսի 22-ին՝ ժամը 18:00-ին, Կարապի լճի հարակից տարածքում կմեկնարկի բազմաթիվ երևանցիների և զբոսաշրջիկների կողմից սիրված և սպասված ձմերուկի 6-րդ փառատոնը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Արդեն ավանդական դարձած փառատոնի շրջանակում հյուրերի և մասնակիցների համար նախատեսված է հաճելի ու հետաքրքրական ժամանց: Մեկնարկը կտրվի շքերթ-դիմակահանդեսով, որը կանցկացվի ժամը 18:00-ից մինչև 19:00-ն Կարապի լիճ - Հյուսիսային պողոտա - Կարապի լիճ հետագծով: 19:00-ին տեղի կունենա փառատոնի բացման արարողությունը, որին կհետևեն մրցույթներ, հյուրասիրություն, երաժշտական ծրագիր, ուրախ խաղեր և այլն:

Նշենք, որ մրցույթների հաղթողները կարժանանան հետաքրքիր մրցանակների:

Սիրով հրավիրում ենք բոլորիդ՝ մասնակցելու Երևանի ձմերուկի 6-րդ փառատոնին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին