Կարևոր իրադարձություններ

Ում էր անվանել մտավոր հետամնաց. Պարզաբանել է Արփինե Հովհաննիսյանը

19 Հուլիս, 2018 13:20
Հեղինակ՝ Արփինե Հովհաննիսյան
Ում էր անվանել մտավոր հետամնաց. Պարզաբանել է Արփինե Հովհաննիսյանը

«Իրազեկ քաղաքացի միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը հրապարակել է Ընտրական օրենսգրքի փոփոխություններին նվիրված խորհրդարանական քննարկման ժամանակ իր ելույթի տեսանյութը, որում լսվում է, թե ինչպես է ելույթի ժամանակ ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ասում. «Էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»։ 

Սրա հետ կապված Իոաննիսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել` նշելով, որ խոսքն ըստ ամենայնի իր մասին է. «Ազգային ժողովի փոխնախագահը երևի չէր պատկերացնում, որ ուղիղ եթերում է: Բայց սյուռն այն է, որ այդ հանդիպումից հետո Արփինեն ինձ շատ ընկերական ոճով պատմում էր, թե ինչ լավ է վերաբերվում ինձ:Ակնկալում եմ հրապարակային ներողություն կամ պարզաբանում (եթե խոսքերն ինձ չէին ուղղված)»,- գրել է նա։ 


Ավելի ուշ Հովհաննիսյանը Facebook-ում արձագանքել է գրառմանը. «Խոսքերս իրականում վերաբերում էին քննարկման ընթացքում ստեղծված անհասկանալի իրավիճակին (պարզ չէր՝ ի վերջո ինչի մասին է քննարկումը), և որը իրականում հիշեցնում էր նկարագրածս երևույթը (գուցե անհաջող եմ ձևակերպել)։ Եթե հասկացվել է անձնավորված, ցավում եմ և բնականաբար հայցում ներողամտություն։ Ավելորդ լարվածություն ստեղծելու կարիք չկա։ Այո, համարել եմ ու համարում եմ, որ Դանիելի հետ լավ հարաբերություններ ունենք»։

 

Լրահոս

Դիտել ավելին