Կարևոր իրադարձություններ

Երրորդ համաշխարհային պատերազմը կարող է Չեռնոգորիայի պատճառով սկսվել․ Թրամփ

19 Հուլիս, 2018 13:02
Երրորդ համաշխարհային պատերազմը կարող է Չեռնոգորիայի պատճառով սկսվել․ Թրամփ

ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը ենթադրում է, որ Երրորդ համաշխարհային պատերազմը կարող է Չեռնոգորիայի պատճառով սկսվել։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ։

Թրամփի խոսքով՝ պատերազմը կարող է սկսվել ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության սկզբունքի պատճառով, որի համաձայն՝ դաշինքի անդամներից մեկի վրա հարձակումը մյուս պետություններին կստիպի միանալ ռազմական գործողություններին։

Հաղորդավարի հարցին, թե ինչու՞ իր որդին պետք է Չեռնոգորիա մեկնի՝ այն պաշտպանելու համար, Թրամփը պատասխանել է․ «Ես ևս ինձ այդ հարցն եմ տալիս»։

«Չեռնոգորիայի բնակիչներն ուժեղ ժողովուրդ են, շատ ագրեսիվ են։ Նրանք կարող են զայրանալ և, շնորհավորում եմ, Երրորդ համաշխարհային պատերազմ կսկսվի»,-հայտարարել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին