Կարևոր իրադարձություններ

Բրիտանիայում իրավապահները խափանել են Թերեզա Մեյի սպանության ծրագրերը

19 Հուլիս, 2018 12:17
Բրիտանիայում իրավապահները խափանել են Թերեզա Մեյի սպանության ծրագրերը

Մեծ Բրիտանիայում մի երիտասարդի են ձերբակալել Դաունինգ սթրիթի վրա հարձակվելու եւ երկրի վարչապետ Թերեզա Մեյին սպանելու ծրագրերի համար, հայտնում է BBC-ն:

Նշվում է, որ 20-ամյա երիտասարդը հանցագործության կատարումը ծրագրել էր Սիրիայում իր հորեղբոր մահվան վրեժը լուծելու համար:

Տեղեկությունների համաձայն՝ հանցագործին ձերբակալել են ծայրահեղական ներկայացած իրավապահ մարմինների աշխատակիցները: Հստակեցվում է, որ երիտասարդը նրանց էր դիմել օգնելու հանցագործության կազմակերպմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին